Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Քրոնիկ պանկրեատիտ. armeniamedicalcenter.am
Պանկրեատիտը ենթաստամոքսային գեղձի բորբոքային հիվանդությունն է: Տարբերում են սուր և քրոնիկ պանկրեատիտներ:
Քրոնիկ պանկրեատիտը երկարատև բորբոքային գործընթաց է, որը կարող է պարբերաբար սրանալ: Երկու տարբերակի դեպքում էլ հնարավոր են ծանր բարդություններ:
Պանկրեատիտին նպաստում են վնասակար սովորությունները, սխալ ապրելակերպը. ալկոհոլի, ծխախոտի, դեղերի, սխալ սննդակարգի ազդեցությամբ հիվանդությունը կարող է զարգանալ ցանկացած մարդու մոտ:
Պատճառները
Պանկրեատիտ հաճախ կարող է զարգանալ որովայնի խոռոչում վիրահատություններից, որովայնի վնասվածքներից, որոշ դեղերի օգտագործումից հետո: Երբեմն պատճառ կարող են լինել վարակիչ հիվանդությունները, բնածին արատները, օրգանիզմում կալցիումի բարձր քանակությունը:
Ենթաստամոքսային գեղձը կառուցվածքով և ֆունկցիայով երկու տարբեր մասից է կազմված՝ էկզոկրին, որի բջիջները մարսողական ֆերմենտներ են արտադրում, և` էնդոկրին, որի բջիջներն արտադրում են հորմոններ՝ ինսուլին, գլյուկագոն և այլն: Առողջ օրգանում արտադրված ֆերմենտները ծորանով անցնում են 12-մատնյա աղի և այնտեղ ակտիվանում: Իսկ գեղձի բորբոքման ժամանակ դրանք ակտիվանում են օրգանի ներսում և վնասում նրան:
Ախտանշանները
Քրոնիկ պանկրեատիտի ախտանշաններն ավելի թույլ են արտահայտվում, քան սուր պանկրեատիտի դեպքում, այդ պատճառով հաճախ բուժառուներն ուշ են դիմում բժշկի:
Ախտանշաններն են.
- քաշի նվազում,
- որովայնի վերին հատվածի շրջանում` ցավ, և՛ մշտական, և՛ նոպայաձև, որն ուժեղանում է ճարպոտ և սուր սննդի ընդունումից,
- ջրիկ, յուղային և գարշահոտ կղանք,
- մարսողության խանգարումներ՝ որովայնի լարվածություն, մեթիորիզմ:
Քրոնիկ պանկրեատիտի սրացման ժամանակ դիտվում են սրտխառնոց, փսխում, որովայնի ցավերի ուժգնացում և տարածում դեպի գոտկատեղ: Ցավը քրոնիկ պանկրեատիտի ժամանակ կարող է կապ չունենալ սննդի ընդունման հետ: Որպես օրենք, տհաճ զգացողությունները տևում են մի քանի ժամ: Հաճախ միակ ախտանշանը դիարեան է լինում:
Քրոնիկ պանկրեատիտի բարդությունները.
- հյուծում, նիհարում, մարմնի քաշի նվազում,
- շաքարային դիաբետհ
- քրոնիկ ցավային համախտանիշ,
- լեղու և ենթաստամոսային գեղձի արտադրության հոսքի խանգարում.
- վիտամինների և հանքային նյութերի անբավարարություն,
- ենթաստամոքսային գեղձի ֆունկցիոնալ անբավարարություն,
- հեղուկի կուտակում` որովայնի խոռոչում,
- ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ:
Այս բոլոր ախտանշանները վտանգավոր են առողջության և կյանքի համար:
Քրոնիկ պանկրեատիտի տեսակները
Քրոնիկ պանկրեատիտի արտահայտման տեսակները տարբեր են.
- Տոքսիկ. պատճառն ալկոհոլն է, ծխախոտը, հիպերկալցեմիան, դեղերը և զանազան տոքսիններ,
- Իդեոպաթիկ. առանց նկատելի պատճառների,
- Ժառանգական,
- Աուտոիմուն,
- Օբստրուկտիվ. զարգանում է սեկրետի հոսքի խանգարման հետևանքով:
Ախտորոշումը
Ախտորոշվում է գանգատների, լաբորատոր (արյան ընդհանուր և կենսաքիմիական հետազոտություններ, որովայնի խոռոչի էքսուդատի մանրէաբանական քննություն) և գործիքային հետազոտությունների (որովայնի խոռոչի ՈՒՁՀ, ՄՌՏ, ՀՏ, ռենտգենոգրաֆիա) օգնությամբ:
Քրոնիկ պանկրեատիտի ախտորոշումն ավելի բարդ է: 10-15 տոկոս դեպքերում հանդիպում է անցավ պանկրեատիտ:
Լաբորատոր հետազոտություններ
Իրականացվում են ենթաստամոքսային գեղձի անուղղակի ֆունկցիոնալ հետազոտություններ՝ կղանքում ճարպի քանակի և էլաստազ-1-ի ակտիվության որոշում:
Կատարվում է շնչառական թեստ
Արյան մեջ որոշվում է գլիկոզիլացված հեմոգլոբինի քանակը:
Արյան հետազոտությամբ որոշվում է.
- ենթաստամոքսային գեղձի ֆերմենտների քանակը,
- բորբոքային փոփոխությունները,
- էլեկտրոլիտները, ամիլազաը, երբեմն նաև՝ լիպազան:
Գործիքային հետազոտություններ.
- ՈՒՁՀ
- Մուլտիսպիրալային համակարգչային տոմոգրաֆիա,
- էնդոսկոպիկ ուլտրաձայնային հետազոտություն,
- մագնիտա-ռեզոնանսային պանկրեատիկոխոլանգիոգրաֆիա,
- ռետրոգրադ էնդոսկոպիկ խոլանգիոպանկրեատոգրաֆիա:
Քրոնիկ պանկրեատիտի ախտորոշման համար մշակվել են նաև ֆունկցիոնալ թեստեր, որոնք զգայուն են, սակայն շատ ծախսատար են և մեթոդն ինվազիվ է: Այդ պատճառով օգտագործվում են, երբ մյուս բոլոր մեթոդներն անբավարար են:
Դրանցից են.
- Ենթաստամոքսային գեղձի արտադրության հավաքում և հետազոտություն,
- 12-մատնյա աղու պարունակության հավաքում և հետազոտություն:
Քրոնիկ պանկրեատիտի բուժման մեթոդները
Մեծ նշանակություն ունի ճիշտ սննդակարգը և առողջ ապրելակերպը, վնասակար սովորությունների բացառումը:
Նշանակվում են ֆերմենտատիվ պատրաստուկներ, սրացման դեպքում պացիենտը հոսպիտալացվում է:
Անհրաժեշտ են.
- հիվանդության պատճառ` վնասակար սովորությունների բացառում, դեզինտոքսիկացիոն, հակաբորբոքիչ թերապիա,
- անհրաժեշտ սննդակարգ,
- ցավի վերահսկում,
- սննդի լիարժեք մարսման վերականգնում,
- հորմոնալ բալանսի վերականգնում:
Քրոնիկ պանկրեատիտի դեպքում վիրահատական միջամտություն իրականացվում է հազվադեպ:
Կարդացեք նաև
Մարդկանց մոտ 80 տոկոսից ավելի դեպքերում օրգանիզմում հայտնաբերվում է Helicobacter Pylori մանրէն. սա գաստրոէնտերոլոգների կողմից ներկայացված վերջին...
Աղիների միկրոֆլորան աղեստամոքսային համակարգի առողջության գրավականն է:
Աղիների բակտերիաները սնվում են բջջանքով և սննդային թելիկներով...
Լակտոզայի անընկալությունը սննդային անընկալության տեսակ է, որի դեպքում մարդը չի կարողանում մարսել, կամ վատ է ընդունում կաթը և կաթնամթերքը...
Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ...
Այրոցը հաճախ դիտվում է ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդության, քրոնիկ խոլեցիստիտի, լեղաքարային հիվանդության, դիաֆրագմայի կերակրափողային բացվածքի ճողվածքի ժամանակ...
Հիպերբիլիռուբինեմիան արյան մեջ բիլիռուբինի մեծ քանակն է, որն արտաքինից արտահայտվում է մաշկի նորմալ գույնի փոփոխությամբ: Նորմայում արյան մեջ այդ պիգմենտի քանակը չպետք է գերազանցի 20,5 մկմոլ/լ-ը...
Կերակրափողի ինքնաբուխ պատռվածքը եզակի հանդիպող հիվանդություն է, որը կլինիկորեն դրսևորվում է Մակլերի տրիադայով...
Ռեֆլյուքս կոչվում է տարբեր հեղուկների հետադարձ հոսքը. տվյալ դեպքում` ստամոքսից կերակրափող։ Գոյություն ունի նաև գազային ռեֆլյուքս (հետհոսք)՝ ստամոքսի մասսամբ կարծր կամ` հաճախ, հեղուկ պարունակության...
Ի՞նչ վարակ է հելիկոբակտեր պիլորին:
Հելիկոբակտեր պիլորին գրամ բացասական միկրոբ է, ունի պարույրաձև տեսք և ապրում է ստամոքսաելքի շրջանում...
Լյարդի ճարպային հեպատոզը հիվանդություն է, որի դեպքում լյարդի բջիջներում տեղի է ունենում ճարպի ավելցուկային կուտակում: Դա հավաքական հասկացություն է, և իր մեջ ներառում է երկու ախտաբանական վիճակ...
Կոլոնոսկոպիան էնդոսկոպիկ հետազոտություն է, որը նախատեսված է հետազոտելու հաստ աղիքային համակարգը՝ հետանցքից մինչև կույր աղու գմբեթ, երբեմն մինչև բարակ աղու վերջին հատված՝ իլեուս...
Լյարդի ցիռոզը լյարդի տարբեր քրոնիկ հիվանդությունների վերջնական փուլն է: Այն ախտորոշվում է, երբ լյարդի բջիջներում (հեպատոցիտներ) փոփոխությունները դառնում են անվերադարձ: Լյարդի բջիջները քայքայվում են...
Ի՞նչ է հետազոտում էնդոսկոպիան:
Էնդոսկոպիան հետազոտության եղանակ է, որ օգնությամբ հետազոտում են ամբողջ մարսողական համակարգը...
Դարեր շարունակ մարդկանց հետաքրքրել է զկռտոցի պատճառը, նրանք փորձել են բացատրություններ տալ, ոմանք` խելամիտ, ոմանք՝ հորինված...
Որդանման ելունը կույր աղու թերաճած ելունն է, որն իր ձևով որդ է հիշեցնում: Մինչև վերջերս այն համարվում էր մարդու օրգանիզմի ավելորդ մաս, որից միայն տհաճություններ կարելի էր սպասել։ Հենց այդ պատճառով տարբեր...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն